понедельник, 25 января 2016 г.

Hayoc lezu arajadranqner 11-12 hamar


1.Փոխի՛ր դրբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով:
ա.Թեթև ցուրտ զգալով՝ Սարոյանը վրա քաշեց վերարկուն:
Սարոյանը թեթև ցուրտ զգալով վրա քաշեց վերարկուն:
Սարոյանը վրա քաշեց վերարկուն Թեթև ցուրտ զգալով:
բ.Ձիրերը, անգղերի կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները:
Ձիրերը խլշեցին ականջները անգղերի կռնչոցից վախեցած:
Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջները :
գ.Մանեն սաստիկ ամաչեց՝ տեսնելով եղբորը:
Տեսնելով եղբորը Մանեն սաստիկ ամաչեց:
Մանեն տեսնելով եղբորը սաստիկ ամաչեց:
դ.Լուսաշող աչքերը հառած՝ Լիլիթը կանգնել էր Աստծո առաջ:
Լիլիթը կանգնել էր Աստծո առաջ, լուսաշող աչքերը հառած:
Լիլիթը լուսաշող աչքերը հառած կանգնել էր Աստծո առաջ:
ե.Ջուրը, վայրկենապես գոլորշիանալով, ավելի էր բորոբոքում կրակը:
Ջուրը ավելի էր բորոբոքում կրակը վայրկենապես գոլորշիանալով
Վայրկենապես գոլորշիանալով Ջուրը ավելի էր բորոբոքում կրակը
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Երեկոյան բառաչում էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Մի կատաղի քամի շառաչեց այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների եռուն շրջան:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Միայն սայլերին լծված ձիերի խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
Քո պատմած դեպքը սովորական հնարանք է, այլ, ոչ թե իրականություն:
3.Բացատրի՛ր դարձվածքները:
Իրար սրտից ջուր խմել – իրար լավ հասկանալ;
Հազար մաղով անցկացրած –հազար հնարք փորձաց
Հիվանդի համար ջուր բերող –դանդաղաշարժ
Գլխին կրակ թափել –նախատել
Կանաչ-կարմիրը կապել –ամուսնանալ
Կոպեկի համար մեռած – ժլատ
Ուրիշի բնում ձու ածել –ուրիշ մեկին օգուտ տալ
Ոտքի կոխան դարձնել –անարգել
Փուշը մատից հանել –օգնել
Գրքի մի երեսը կարդալ — հարցին մոտենալ մեկ կողմից

Հանրապետական օլիմպիադայի առաջադրանքներ 12-րդ դասարան

1.Գտե’ք սխալը, նշե’ք տեսակը (3 միավոր):
ա. Աշտարակի թեքության մասին մարդիկ հետագայում տարածեցին զանազան հակամետ և թյուր կարծիքներ:
բ. Հիմա միայն Պարրոտը հասկացավ, որ Արարատին՝ որպես հայության անխախտ սյուն, սրբություններից ամենանվիրականն են համարում:
գ. Տուշպա քաղաքի՝ բարձրաբերձ պարիսպներով և ամրակուռ դարպասներով միջնաբերդի ամրացումը կապված է իրեն անվան հետ
2.Բացատրե’ք տրված հարանուն բառերի իմաստները (3 միավոր):
ա. լիակատար-ամբողջական, անթերի
լիիրավ -Լիուլի իրաւունք վայելող
բ. տարագրություն- աքսորանք, տեղահանություն, վտարում
տարեգրություն-տարեգիր, տարեգիրք:
գ. հավակնոտ- հավակնալից, հավակնահեղց:
հավակնորդ- թեկնածու
3.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտե’ք մեկ բառով (2 միավոր):
ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր — Աբբահայր
բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն — գյուղերգ
գ. խակ խաղող-ազոխ
դ. կռունկների խումբ-երամ
4.Բացատրե’ք տրված դարձվածքների իմաստները (2 միավոր).
երկնագույն արյուն-ազնվական սերունդ
ծոծրակը քորել- մտածել
կոկորդում նստել- խանգարել
ձայն բարբառո հանապատի-ոչնչից մեծ աղմուկ հանել (խառնվել իրար)
5.Դուրս գրե’ք արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև, նշե’ք դրանց արևելահայ տարբերակները (3 միավոր):
Յուր արհեստն ալ սիրո միջնորդությունն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով՝ յուր աշխատության վարձքը կընդուներ:
զանոնք-նրանք
այրերուն-այրիներին
կիներուն-կանանց
իրարու-իրար
վարձք-գումար
կը գտներ-գտնում էր
6.Գրաբարով տրված հատվածը թարգմանե’ք աշխարհաբար (1 միավոր):
Յամենայն ժամ աղաչանք իմ այս են՝
Ի մեղաց իմոց սուրբ արա զիս, Տեր:
Այս ժամին աղաչանքս այս է`
Իմ մեղքերին թողություն տուր, Տեր:
7.Նշե’ք՝գործառական ո՞ր ոճով է շարադրված տրված հատվածը (1 միավոր):


Տիգրանակերտը պատմական Հայաստանի արքայանիստ քաղաք էր Աղձնիք նահանգում: Տիգրան Մեծը, հայոց զորքի գլուխն անցած, իրար հետևից հպատակեցնում է սահմանամերձ թագավորությունները՝ ընդարձակելով Հայկական լեռնաշխարհի սահմանները:
գիտական

вторник, 31 марта 2015 г.

Ֆլորա Մարտիրոսյան


Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին, երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։
1973 թվականին նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։ 1987 թվականին ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թվականին նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես։
1997 թվականին նրանք վերադառնում են Երևան։ 1997-2001 թվականներին նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։
2001 թվականին ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002 թվականին Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։
2007 թվականին հիմնում է "Artists for Pease" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով։
2011 թվականի նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էինՍթիվի ՈւոնդերըՉակա-ԿանըԷրիկ ԲենեթըԲոբի Բրաունը և շատ ուրիշներ։
Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով[1]։

четверг, 5 марта 2015 г.

Խաչատուր Աբովյան

Ծնվել է հոկտեմբերի 15-ին, Քանաքեռ գյուղում (այժմ Երևանի կազմում): Նախնական կրթությունն ստացել է Էջմիածնի վանական դպրոցում (1819-1822), ապա 1824-1826-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ աշակերտել է Պ. Ղարադաղցուն, Հարություն Ալամդարյանին:   

1827-1828-ին ուսուցչություն է արել Հաղպատի և Սանահինի վանական դպրոցներում, 1829-1930-ին Էջմիածնում եղել է կաթողիկոսի և սինոդի թարգմանիչ ու քարտուղար: 1829-ի հոկտեմբերի 9-ին Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտի արշավախմբի հետ Աբովյանը բարձրացել է Արարատ լեռան գագաթը և այդ «սրբապղծության» համար հալածվել հոգևորականների կողմից: Պարրոտի աջակցությամբ, 1830-1835-ին (պետական թոշակով) ուսանելել է Դորպատի համալսարանում, հատուկ ծրագրով պատրաստվել ուսուցչական գործունեության: Ուսումնասիրել է բնական և հասարակական գիտություններ, լեզուներ (գերմաներենֆրանսերենանգլերենլատիներեն), եվրոպական գրականություն, փիլիսոփայություն, երաժշտություն, արհեստներ: 1837-1943-ին աշխատել է Թիֆլիսում իբրև գավառական դպրոցի տեսուչ: Նույնպիսի պաշտոնով 1843-ին աշխատել է Երևանում: 1848-ի մարտին նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ: 1848-ի ապրիլի 2 (14)-ին անհայտացել է: Աբովյանի վախճանի հանգամանքները վերջնականապես պարզված չեն: 
Մեծ է Աբովյանի դերը հայ հասարակական կյանքի առաջընթացում: Նրա լուսավորչական գործունեությունը պայծառ էջեր բացեց հայ մանկավարժության պատմության մեջ: Հայ նոր գրականության հիմնադրի «Վերք Հայաստանի» վեպը մայր ժողովրդի գեղարվեստական աշխարհըմբռնման անզուգական վկայագիրն է: Նա գտնվում էր նաև իր ազգի քաղաքական կողմնորոշման կարևոր դիտակետում: Աբովյանը գրապայքարում աշխարհաբար գրական լեզվի դատը պաշտպանող առաջամարտիկն էր: Նոր լեզվի գործադրման նրա փորձերը փայլուն արդյունքներ տվեցին. Աբովյանը խոսեց մի հրեղեն ու անկրկնելի աշխարհաբարով` «հարիր հազարի» անունից:
Աբովյանը թողել է գրական հարուստ ժառանգություն` հայերեն, ռուսերեն, գերմաներեն: Առաջին բանաստեղծությունները (գրաբար) արտացոլել են Աբովյանի ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց», 1824, «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց», 1824): 1920-ական թվականներին գրել է սիրո և կարոտի տաղեր:
Նրան մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, երազանքի և աններդաշնակ իրականության հակադրությունները («Զգացմունք ցաւալի սրտիս...», «Զի՞նչ այս դառն հարուած...», «Գարուն», «Սէր առ հայերնիս», 1831-35):
Գրել է առակներպատմվածքներուղեգրություններ, ճամփորդական խորհրդածություններ («Պարապ վախտի խաղալիք», 1838-41, «Թուրքի ախչիկը», «Նոր վերելք Արարատի գագաթը», 1847):
Հայ նոր գրականության մեջ շրջադարձային եղավ Աբովյանի «Վերք Հայաստանի» (1841, հրատարակվել է 1858-ին) պատմավեպը: Այն առաջին հայ վեպն է, որով էլ սկզբնավորվել է հայկական ռոմանտիզմը: Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի ու Թուրքիայի տիրապետության օրոք, նրա ազգային-ազատագրական պայքարը և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: Աբովյանը ցույց է տվել հայ ժողովրդի պատմական ճակատագրի ողբերգությունը, հայրենիքի վերածնության հույսը կապել ազգային համախմբման, կրթության ու լուսավորության տարածման հետ:
Աբովյանը ազգապահպան կարևոր գործոն է համարել լեզուն և հավատը, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձրել է գրական լեզու: Աբովյանը առաջ է քաշել ընդհանուր գրագիտության խնդիրը, մարդու բարոյական կատարելագործման ուղին տեսել գեղեցիկ արվեստների ու լուսավորության տարածման մեջ:
Աբովյանի ստեղծագործություններն արժեքավոր ներդրում են հայ նոր պատմագրության մեջ («Մեկ երկու խոսք էլ հայոց վրա», «Ուղևորություն դեպի Անիի ավերակները»): Ըստ նրա` պատմական անցյալը պետք է դառնա ազատագրական պայքարի արդիական հարցերը լուծելու ազդակ:
Անվանի հայագետի լեզվաբանական գործունեությունը լայն ընդգրկումներ ուներ. տեսական լեզվաբանության հարցեր, լեզվի գործնական ուսուցում, դասագրքերի մշակում, պատրաստում, լեզվի ավանդման մեթոդիկա, հայերենի մեթոդիկա, հայերենի պատմություն, համեմատական քերականության հարցեր և այլն: Իր կարևոր դրույթների զգալի մասը նա ներկայացրել է հռչակավոր «Նախաշավիղում» (երկու մասով) և նրա առաջին մասին կցված հավելվածում: Այս աշխատության առաջին մասը, որը տպագրվել է հեղինակի կենդանության օրոք, ընդգրկում է քերականականնախագիտելիքներ, ընթերցանության նյութ` աշխարհաբար լեզվով: Երկրորդ մասը, որը լույս է տեսել 1950-ին հեղինակի երկերի 5-րդ հատորում, նվիրված է գրաբարի քերականությանը (աշխարհաբար լեզվով)` աշխարհաբարի քերականական ձևերի զուգորդմամբ: Աբովյանը կազմել է նաև ռուսաց լեզվի ձեռնարկ («Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց», 1838-1839): Այստեղ նա մասնակիորեն կիրառել է պատմահամեմատական մեթոդը և որոշակի փաստարկումներով աշխատել է հաստատել հայերենի ցեղակցությունը ռուսերենի, գերմաներենի ու ֆրանսերենի հետ:
Աբովյանի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են Ժան-Ժակ Ռուսոյի, Յո. Պեստալոցիի, Ֆրանկեի հայացքների ազդեցությամբ: Նրա մանկավարժական հայացքներն ու սկզբունքները մարմնավորված են «Նախաշաւիղ»-ում, «Պատմութիւն Տիգրանի կամ Բարոյական խրատներ մանուկների համար» վեպում (1840-ական թթ.):
Աբովյանը սկզբնավորել է հայ ազգագրությունը («Գիւղական տների կառուցուածքը», 1835, «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կեանքի...», 1840), բանագիտությունը, հիմք դրել քրդագիտությանը Հայաստանում («Քրդեր», «Եզդիներ», 1846):
Թարգմանել է ՀոմերոսիԳյոթեի, Ֆ. Շիլլերի, Ն. Կարամզինի երկերից:
Մեծ էր Աբովյանի սերը հայ ժողովրդի, նրա մշակույթի ու լեզվի` հարազատ մայրենիի նկատմամբ:

Էկոլոգիական խնդիրներ


Էկոլոգիական հիմնախնդիրները բազմաթիվ են, սակայան առանձնանցվում է դրանց խումբ, որոնք պահանջում են հրատապ լուծում և ամբողջ աշխահրի մարդկնց համատեղ ջանքեր: Այլ կերպ դրանց անվանում ենք համամոլորակային  էկոլոգիական հիմնախնդիրներ:



1.      Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը և օզոնի շերտի քայքայում:
Արդյունաբերության, ջերմաէլեկտրակայանների, տրանսպորտային միջոցների արտանետումները, կենցաղային աղբի և այլ օրգանական նյութերի հսկայական զանգվածների փտումից առաջացած գազերը աղտոտում են Երկրի օդային ավազանը: Սա կարող է ունենալ ինչպես տեղային, այնպես էլ համամոլորակային բացասական ներգործություն: Առաջինի դեպքում մթնոլորտի աղտոտման ազդեցությանը ենթակա են արտանետման օջախներին մոտ բնակվող մարդիկ, բնական համակարգերը, պատմական հուշարձանները: Բայց մթնոլորտը սահմաններ չունի և աղտոտվածությունը արագորեն տարածվում է:Արտանետվող վնասակար նյութերը, մթնոլորտում կուտակվելով, փոխում են մթնոլորտային օդի բաղադրությունը և պատճառ են դառնում նոր համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրների:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են «անցքեր», հատկապես հարավային բևեռի շրջանում` Անտարկտիդայի վրա: Գիտնականների կարծիքով դրա պատճառը ինչպես որոշ բնական գործընթացներն են, այնպես էլ անտրոպոգեն, այսինքն` մարդածին արտանետումները մթնոլորտ:
2.      Երկրագնդի անտառազրկումը:
Այս չափազանց լուրջ էկոլոգիական հիմնախնդիրը կարող է և տեղային, և տարածաշրջանային, և համամոլորակային նշանակություն ունենալ: Անտառ էկոհամակարգը բույսերի և կենդանիների զգալի մասին համար ապրելավայր է և նրա ոչնչացումը կհանգեցնի դրանց անդառնալի կորստին: Անտառները նաև հողաստեղծ և ջրապահպան գործոն են, կանոնավորում են տարածաշրջանի կլիման, ջրային հաշվեկշիռը:
Բացի այդ, անտառը Երկրի թոքերն է կամ թթվածնի գործարանը: Չլինեն անտառները` թթվածինը մթնոլորտում արագ կսպառվի, քանի որ այն անհրաժեշտ է ինչպես կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար, այնպես էլ տնտեսության բոլոր ոլորտներում:
3.      Հողերի վատթարացումը և էրոզիան: 
Գյուղատնտեսական հանդակներից բերքի հետ միասին մարդը հեռացնում է հանքային և օրգանական նյութերի մի զգալի քանակ` աղքատացնելով հողը: Հողի արդյունավետ, գիտականորեն հիմնավորված մշակումը կարող է երկար ժամանակ պահպանել հողի պտղաբերելու ներուժը:
Հողի վատթարացումը հողի հնարավոր բերքատվության անկումն է:
Էրոզիան հողի վերին շերտի քայքայման, հողմահարման կամ ջրի հոսանքով լվացման, հեռացման գորևծընթացն է: Հողի բնական էրոզիան ընթանում է խիստ դանդաղ, մինչդեռ մարդու գործունեությունը զգալիորեն արագացնում է այն:
4. Անապատացումը:
Անապատացման պատճառներն են հողերի էրոզիան, վատթարացումը, անտառազրկումը: Երկրագնդի վարելահողերը տարեկան 60000 կմ2-ով նվազում են: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է Հայաստանի տարածքը:
5. Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը: 
Համաշխարհային օվկիանոսը երկրագնդի կլիմայաձևավորման կարևորագույն գործոն է, մայրցամաքների միջև հաղորդակցության ուղի: Այն կենդանիների և բույսերի տեսակների ապրելավայր է և կարևոր էկոհամակարգ, որտեղից միլիոնավոր տարիներ առաջ երկրագնդի վրա սկիզբ է առել կյանքը:
Տագնապ է հարուցում այն փաստը, որ ավելի ու ավելի հաճախ է համաշխարհային օվկիանոսը օգտագործվում որպես աղբավայր: Առանց որևէ վերահսկողության թունավոր նյութերով տարողությունները թափում են օվկիանոսի համեմատաբար մեծ խտություն ունեցող վայրերը` առանց գնահատելու ստորջրյա հոսանքների ուժը և ուղղությունը: Մինչդեռ տարաների քայքայումից հետո թունավոր նյութերը կարող են աղտոտել հսկայական տարածություններ:
    6.Կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրներ: 
Բնության մեջ ամեն ինչ ներդաշնակ է և կատարյալ: Այս կատարելության մեջ կա մի կարևոր հատկանիշ. Յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր կենդանի, անկենդան աշխարհի ցանկացած նյութ և ապար իրենց տեղն ունեն բնության մեջ: Այդ տեղը ոչ թե պարզապես մաթեմատիկական կոորդինատներով նշվող հասցե է, այլ նաև որոշակի դեր է, որոշակի գործառույթ, որն ունի այդ սուբյեկտը էկոլոգիական համակարգում: Այդ տեղը, այդ դերը, գործառույթը բնորոշվում է էկոլոգիական խորշ հասկացությամբ:
Բնությունը բազմազանության շնորհիվ կենդանի է, որքան քիչ են տեսակները, այնքան նրանց գոյությունն ավելի է վտանգված: Կլիմայական փոփոխություններից, հիվանդություններից հեշտությամբ կարող են ոչնչանալ նաև սակավաթիվ վերապրած տեսակներ: Բույսերի և կենդանիների անհետացող տեսակների համար ստեղծվել են Կարմիր գրքեր:
   7.Քաղցրահամ ջրերի որակի վատացումը: 
Երկրագնդի ջրային պաշարների մեջ, ըստ տարբեր աղբյուրների տվյալների, քաղցրահամր ջուրը կազմում է 2.7-3.5%, իսկ դրա 70%-ից ավելին կենտրոնացված է լեռների անմատչելի գագաթների և բևեռների սառցադաշտերում: Մեր օգտագործման համար պիտանի ջուրը պետք է անընդհատ հոգածության առարկա լինի: Մինչդեռ գետերն ու լճերն են լցվում կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերն ու աղբը: Այն ամենն, ինչ մթնոլորտ է արտանետվում, վերջիվերջո տեղումների հետ վերադառնում էրկրի մակերևույթ և ջրերի հոսքով, լվացվելով դարձյալ լցվում է գետերը, լճերը և համաշխարհային օվկիանոս կամ, ներծծվելով հողի մեջ, թափանցում է ստորեկրյա ջրային ավազան:
Երկրագնդի բնակչության թվաքանակի աճի հետ այս գործընթացն ավելի է խորանում:
Վերոհիշյալ բոլոր գործոնների ազդեցությունը կարելի է անվանել շրջակա միջավայրի որակի վատացում, որը գործում է բումերանգի պես` իր հետևից բերելով մարդկանց կենսապայմանների և առողջության վատացում, գենետիկականալերգիկ, մինչև այժմ անհայտ նոր հիվանդությունների առաջացում, ինչը նույնպես համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիր է:

среда, 4 марта 2015 г.

Վազգեն Սարգսյանը

Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։
Գյուղի միջնակարագ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։
1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։
1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։
Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։
1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։
1987-90թթ. աշխատակցել է ՙԳարուն՚ ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։
1987թ. ՙՀացի փորձություն՚ գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։
Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։
88-ի խանդավառությամբ բռնկված ալիքը երբ մասամբ խաղաղվեց, մեր նորանկախ պետության առջեւ ուրվագծվեց երկու նոր ճանապարհ' քաղաքական ու ռազմական։ Առաջինով գնացողների թիվը մեծ էր, մանավանդ փառքի ու ապահովության պսակով զարդարված։ Երկրորդ ճանապարհը, որ բռնված էր կամավոր նվիրյալների անկազմակերպ խմբերով, պիտի ընտրեր ի՜ր ճամփորդին։ Իսկ նա երկնքից չէր գալու։ Վազգեն Սարգսյանը, որ արդեն պաշտպանական ընդհատակյա կազմակերպման քուրայի մեջ էր Հայաստանում եւ Արցախում, ղեկավարեց Երասխավանի մարտերը։
1989-91թթ. Հայաստանում իշխում էր սոդոմ-գոմորի իրարանցումը։ Մի կողմից սովետմիության փլուզումը, մյուս կողմից պատերազմն ու շրջափակումը, երրորդ կողմից' կուսակցական-քաղաքական խժդժությունները, չորրորդ կողմից խուճապն ու անհուսությունը բռնել էին երկիրը։ Սակայն կար նաեւ հինգերորդ կողմը, ուր հենց նայում էր Վազգեն Սարգսյանը։ Դա խառնիխուռն ջոկատների խմբավորումն էր միասնական հրամանատարության ներքո, որը նշանակում էր ստեղծել բանակի կորիզ, վարել կազմակերպված կռիվ եւ կոփել հաղթանակի կամք։
1990թ. սեպտեմբերի 20-ին հռչակվեց հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պատմական հրամանագիրը Հատուկ գնդի ստեղծման մասին։
Զինհրապարակում հպարտորեն շարքի կանգնեցին կամավորականները, նրանք, որ կռվել էին հայրենիքի սահմաններում, Արցախի լեռներում, քայլել կորուստների ու հաղթանակների միջով, թրծվել իբրեւ կորովի մարտիկներ։
Նրանք առաջին սերնդի անկոտրում տղերքն էին' նորածիլ երեսներով պատանիներից մինչեւ կոշտացած մազակալ դեմքերով միջահասակ ու տարեց հայորդիք' իր իսկ' Վազգեն Սարգսյանի բնորոշմամբ, մի հին մոռացված սքանչելի բառով' Երկրապահ։
Նույն թվականի նոյեմբերի 5-ին Հատուկ գունդը երդվեց։
1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։
Հայոց զենքի հաղթանակների բարձրակետը եղավ 92 թվականի մայիսի 8-ից, երբ վաղ առավոտյան Արցախի ինքնապաշտպանական ուժերը չորս ուղղություններով սկսեցին Շուշիի անիրական թվացող գրոհը։ Հետագայում պատմաբաններն այս օպերացիան կդասեն հայ մարտարվեստի դասականների շարքը, որն իրագործվեց Վազգեն Սարգսյանի, մեր զինվորների ու հրամանատարների բարձր խիզախության շնորհիվ։
Նույն օրվա երեկոյան Շուշին ազատագրված էր։
Հայության ոգեւորությունն անչափելի էր։ Սակայն զգացական վերաբերմունքը մի կողմ, Շուշիի ազատագրումն ուներ պաշտպանական եւ ռազմավարական հսկայական նշանակություն։ Մայիսի 9-ին եւ 10-ին սկսվեց անկասելի գրոհը Լաչինի ուղղությամբ։ Խուճապի մատնված հակառակորդը նահանջում էր, թողնելով ռազմամթերք ու տեխնիկա։ Լաչինի ճակատագիրը որոշված էր։ Պատմության տիրակալների քմահաճությամբ արված սխալը վերջապես շտկվեց, ցամաքային ուղղակի կապ ստեղծվեց Հայաստանի ու Արցախի միջեւ։ Անհատ մարդկանց կամ խմբի սխրանքի գնով ձեռք բերված մեծ ու փոքր հաղթանակները որքան էլ տպավորիչ, այնուհանդերձ բավարար չէին այդ ամենը պահելու համար։ Հարցերի հարցը մնում էր չլուծված։ Անհրաժեշտ էր ստեղծել կանոնավոր բանակ։ Եթե ոմանց համար դա անիրականանալի թվացող երազանք էր, քարուքանդ եղած երկրի պայմաններում, ապա Վազգեն Սարգսյանի համար սեփական մաշկը զգալու չափ իրական եւ փայփայելի էր։ Որքան հավատ է պետք արտագաղթի ճամփան բռնած, հեղեղուկ կյանքի հորձանքներում տարուբերվող ժողովրդին համոզելու համար, որ հացից ավելի կարեւորը սեփական բանակ ունենալն է։
Եվ, այնուամենայնիվ, մեր հին ազգի վկայած Վահագնի տեսքով բոցերի միջից ծնվեց Հայոց ազգային բանակը։ Կուտակած փորձը, կամային հատկանիշները Վազգեն Սարգսյանին դարձրին այն անձը, որը պիտի ստանձներ հանրապետության առաջին պաշտպանության նախարարի ծանրագույն պաշտոնը։ Դա 1992 թվականի հունվարն էր։
Չգիտես ինչու մեր ուղեղում կաղապարված է այն միտքը, թե մենք պատերազմում միմիայն պիտի հաղթենք։ Մինչդեռ պատմության մեջ տակավին չի եղել այնպիսի պատերազմ, երբ կողմերից մեկը միմիայն հաղթի։ Պատերազմում հաշվի մեջ են նաեւ նահանջը ու ինչ-որ դրվագներում պարտությունը։ Անշուշտ, այդ կաղապարն էր պատճառը, որ ժողովուրդը անլուր տագնապով ընդունեց Արծվաշենի անկումը, Մարտակերտի ծանր դեպքերը։ Սակայն, ի վերջո, գլխավորը պատերազմում պարտությունն ու նահանջը հաղթանակի վերածելն է։ Դրամատիկ դեպքերը հաջորդում էին միմյանց։ Պատերազմի անողոք հունձքը տանում էր հրաշալի մարտընկերների։ Կորուստների ու ցավի մեջ նրան այցելեց չհասկացվածության հիդրան։ Բայց նա ընդունել էր արդեն պատերազմի կանոնները եւ կայացել իբրեւ մարտիկ։ Ուստի այդ մղձավանջին հակադրեց իր' զինվորի կամքը եւ իբրեւ մարդու' լավատեսությունը։
1992-ի ամռանը, երբ ադրբեջանական բանակը համալրվեց խորհրդային փլուզված բանակի ծանր զինտեսակներով, արցախյան ճակատներում դրությունը դարձավ օրհասական։ Թշնամու առաջխաղացումներին դիմագրավելու համար երկրապահների առավել փորձառու մի ստվար խմբի Վազգեն Սարգսյանն առաջնորդեց մարտադաշտ'
Մահապարտները ետ շրջեցին պատերազմի անիվը։
Պաշտպանության նախարարը իբրեւ պետական, ռազմական գործիչ, սկզբից եւեթ որդեգրեց ապակուսակցական ռազմագիծ, դրանով իսկ բանակը զերծ պահելով ներքին բեւեռացումների վտանգից։ Գերիշխող դարձավ ՙԲանակը ժողովուրդն է՚ կարգախոսը։ Սակայն բանակի կերտման գործընթացը հասարակական եւ սոցիալական անկայունության պայմաններում գտնվող երկրում լի էր ամենօրյա, ամենժամյա լարվածությամբ։ Ժողովրդի մեջ իշխող խուսափողական անվստահության տրամադրության շնորհիվ զորակոչը տալիս էր անցանկալի արդյունք քաղաքացիական կյանքում ծաղկում ապրող քրեական վարքագիծը հրապուրում էր շատ սպաների։ Իսկ այդ ամենի թիրախն ի վերջո մի մարդ էր, պաշտպանության նախարարը։
1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։
Հայոց բանակը որպես փաստ եւ իրողություն դրված է աշխարհի ուժերի նժարին։ Հիմա այլեւս այն ժամանակները չեն, թե մեծաթիվ բանակի մեջ է հաղթանակը։ Այժմ առաջին պլան է մղվել բարձր մարտավարությունը, զենքի կատարյալ տիրապետումը, ժամանակակից ռազմավարական գիտելիքները։ Բանակն ինքը երկխոսություն է աշխարհի հետ, բանակը տպավորություն է, բանակը կարծիք է։ Իսկ հայոց բանակի վերընթացը սկսվեց 1994 թվականին, պատերազմական գործողությունների դադարից անմիջապես հետո։ Ազգային բանակի ծննդյան առաջին իսկ օրից Վազգեն Սարգսյանը հանդես եկավ ԱՊՀ շրջանակներում համատեղ զորակցության կերտող։ Դրա արգասիքը եղան հայ-ռուսական համատեղ զորավարժությունները, դաշնակցական պայմանագրերի կնքումը, բարձր մակարդակի փոխայցելությունները։
Նախարարը բանակային շինարարությունը սկսեց նրանով, որ մեկ օղակի մեջ միաձուլեց երկրապահ կամավորին եւ կադրային սպային։ Նա մի մարմին դարձրեց պատերազմի փորձն ու տեսական գիտելիքը։ Սա նուրբ եւ դժվարին ընթացք էր, անշուշտ' հղի որեւէ կողմի ինքնասիրությունը վիրավորելու վտանգով։ Եթե չլիներ Վազգեն Սարգսյանի անձի հանդեպ երկուստեք հավատքն ու վստահությունը։
Վազգեն Սարգսյանի' իբրեւ զորավարի եւ հայի գնահատելի արժանիքներից պետք է համարել խաղաղ պայմաններում Երկրապահ կամավորականներին հավաքել ու նախ բանակի մեջ որպես կորիզ պահելու եւ ապա ջոկատային, հատվածական մտածողությունից ձերբազատվելով' դրանց վարքը, բարոյականության ուժն ու լույսը քաղաքացիական կյանքում պահել-պահպանելու ջանքերը։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ստեղծել միություն, որն ուղղորդեր պատերազմում կուտակած երկրապահի ողջ ներուժը։
1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։
Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։
Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։
Նրա էության եւ խառնվածքի գլխավոր գծերից մեկը շիտակությունն էր' մի հատկանիշ, որ լավագույնս դրսեւորվեց բանակաշինության ընթացքում։
Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ անհավատալիորեն ներդաշնակ ընթացավ կադրային սպաների եւ երկրապահաների մերձեցումը։ Իր մեջ ի սկզբանե ընդգծված պետական մտածողությունը նա փոխանցում էր հասարակության տարբեր խավերից ելած իր զինակիցներին։
1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։
1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
1993թ.- ին հիմնադրել է ՙԵրկրապահ Կամավորականների միությունը՚, ընտրվելով ԵԿՄ նախագահ։
1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման եւ ՙՈսկե արծիվ՚ շքանշանի։
1999թ.-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով ՙՀանրապետական՚ կուսակցության առաջնորդ, ապա ՙՄիասնություն՚ դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում ՙՄիասնություն՚ դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում' 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում նա դրսեւորեց պետական տաղանդավոր գործիչի նոր բարձր որակներ։
1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի»կոչման եւ «Հայրենիք» շքանշանի։

вторник, 3 марта 2015 г.

Ավարայրի ճակատամարտ

Ավարայրի ճակատամարտ

  • Հսկել այս էջը
Ավարայրի ճակատամարտ
Վարդանանց պատերազմ (450-451)
Battle of Avarayr.jpg
«Վարդանանք», հեղինակ Գրիգոր Խանջյան։
Թվականմայիսի 26451
ՎայրՄարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան ՎասպուրականԱրտազգավառ, Տղմուտ գետի ափին
Ավարայրի ճակատամարտ (Մեծ Հայք)
Miecze.svg
Ավարայրի ճակատամարտի տեղադրությունը
ԱրդյունքԱնորոշ, պարսկական զորքը կրեց մեծ կորուստներ
Հակառակորդներ
Senmurv.svg Սասանյան ԻրանՄարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան
Հրամանատարներ
Senmurv.svg Մուշկան ՆիսալավուրտՄարզպանական Հայաստան Վարդան Մամիկոնյան
Ավարայրի ճակատամարտԱվարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտը։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանիդեմ հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի բարձրակետն էր։
Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր և Զարևանդ գավառներով մտնում է Մարզպանական Հայաստան։ Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոնԱրտաշատը։
Մայիսի 25-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին։ Մայիսի 26-ին շաբաթ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն։ Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակեց փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն։ Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպ Մամիկոնյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը։ Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը։ Վարդան Մամիկոնյանը,Հովսեփ Վայոցձորեցին և Ղևոնդ Երեցը քաջալերեցին հայոց զորքին ՝ արիաբար մարտնչելու թշնամու դեմ։
Aquote1.pngՉերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք Aquote2.png
Battle of Avarayr.gif
Ճակատամարտը սկսում է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով։ Հասնելով գետին՝ պարսիկները կանգ են առնում, իսկ հայերը անցնում այն և ամբողջ ճակատով մարտի բռնվում։ Հայերի ճնշմամբ թշնամու բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջում են։ Վարդան Մամիկոնյանը պահեստազորի մի մասը նետում է կենտրոն՝ այնտեղ ճնշումը ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապում ձախ թևին և ետ շպրտում թշնամուն։ Բայց հակառակորդի պահեստազորը՝ վերադասավորվելով, շրջապատում են իրենց թիկունքը թափանցած հայկական հեծելագնդին։
Aquote1.pngՉգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն
— Վարդանանց նշանաբան
Aquote2.png
Անհավասար մարտում հերոսաբար զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանը։ Ճակատամարտը շարունակվում է մինչև օրվա վերջը։ Հայկական զորքերը երեկոյան քաշվում են Տղմուտի ձախ ափը և նահանջում երկրի խորքը՝ պայքարը շարունակելու նպատակով։ Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը։ Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել։ Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ։ Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ։ Բացի այդ՝ թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին։ Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ։
Ճակատամարտում հայերից սպանվում է 1036, իսկ պարսիկներից՝ ավելի քան 3500 մարդ։ Ավարայրի ճակատամարտը կանխորոշեց հայ ժողովրդի պայքարի ելքը։ Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը[1]։
Aquote1.pngՈչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին Aquote2.png

Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց։ Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն։ Պարտիզանական կռիվներ ծավալվեցինԱրցախումՏայքում և Տմորիքում։ Այդ կռիվներին սկսեցին մասնակցել անգամ այն գավառների բնակիչները, որոնք մինչ այդ չէին մասնակցել ապստամբությանը։ Պարսիկներին ծանր հարված հասցրեցին նաև հոները։
Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։ Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին։ Առաջինները մահապատժի ենթարկվեցին, իսկ երկրորդներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը։ Ավելի ուշ նրանց թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին։ Որպես ապստամբության առաջնորդներից մեկի՝ պարսից արքունիքը բանտ նետեց Վասակ Սյունուն, որը մահացավ ծանր հալածանքներից։ Հայրենիք վերադարձավ նաև հայոց այրուձին։ Պարսից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն։
Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է։ Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը։ Մինչև օրս էլ «Վարդանանց տոնը» հանդիսավորապես նշվում է համայն հայության կողմից[2]։
Ավարայրի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտելԴերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։